Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ի արտգործնախարարը Թրամփի սպառնալիքները «շան հաչոց» է անվանել


  
դիտումներ: 218

«Рёнхап» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Վաշինգթոնը կոչնչացնի ԿԺԴՀ-ն, իրեն ընդամենը «շան հաչոց» են հիշեցնում: Գրում է Russian.rt.com-ը:

«Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թրամփի սպառնալիքը որպես «շան հաչոց» է հնչում», - գրում է գործակալությունը:

Հիշեցնենեք, որ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր առաջին ելույթի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Վաշինգթոնի և իրենց դաշնակիցների համար սպառնալիքի դեպքում ստիպված կլինի ոչնչացնել ԿԺԴՀ-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: