Հայերեն   English   Русский  

Վեց օտարերկրյա ընկերությունները հայտարարել են Ադրբեջանը լքելու մասին


  
դիտումներ: 213

Ադրբեջանում վեց օտարերկրյա ընկերություններ հայտարարել են իրենց մասնաճյուղերի և դուստր ընկերությունների լուծարման մասին: Բոլոր այդ ընկերություններն Ադրբեջանում հաստատվել են 2013-2016 թթ. ընկած ժամանակահատվածում:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Հարկերի նախարարությանը:

«Obermeyer Project Management GmbH»ընկերությունը (Գերմանիա) մայրաքաղաք Բաքվում իր մասնաճյուղը բացել էր 2013 թ-ին: Բացումից մեկ տարի առաջ ընկերությունը հաղթել էր Պետական գոււյքի կառավարման կոմիտեի նոր վարչական շենքի շինարարական աշխատանքների կառավարման խորհրդատվական ծառայությունների և նախագծային փաստաթղթերի մշակման տենդերը: Պայմանագրի արժեքը կազմել է 2 մլն 598.7 հազար մանաթ:

Մեկ այլ գերմանական ընկերություն` «Heidelberg Cement AG»-ն, Ադրբեջանում իր մասնաճյուղը բացել էր ադրբեջանական խոշոր հոլդինգի հետ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Գերմանական ընկերությունը ստացել էր «Ակկորդ» շինարական- արտադրական կորպորացիայի` Ղազախի ցեմենտի գործարանի 50 տոկոս բաժնեմասը: Այդ համաձայնագրից հետո ցեմենտի գործարանի կանոնադրական կապիտալը հասցվել է 800 մլն մանաթի: Մասնաճյուղի փակման պատճառները դեռևս չեն հաղորդվում:

Ադրբեջանում փակվում են նաև «Tech Offshore Marine Azerbaijan», «Tech Electrics and Automation Azerbaijan», «Compass Offices Management Azerbaijan Limited» սահմանափակ պատասխանատվության ընկերությունները և «Compass Delelopment Holdings VII Limited» ընկերության մասնաճյուղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: