Հայերեն   English   Русский  

​Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը


  
դիտումներ: 289

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի հետ:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, Անտոնիու Գուտեռեշը մատնանշել է Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության բարձր մակարդակը` ընդգծելով Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը ՄԱԿ-ի ծրագրերում:

Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ` հույս հայտնելով, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խումբը կանի հնարավորին ամեն ինչ հակամարտության կարգավորման համար:

Նախագահն Իլհամ Ալիևը իր հերթին նշել է, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի շրջանակներում մեծ աշխատանք է տանում: Ալիևը, համաձայն նախագահի պաշտոնական կայքի տեղեկատվության, «հաստատել է Ադրբեջան` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ կարգավորմանը հավատարիմ լինելը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: