Հայերեն   English   Русский  

​Տորթ «Քնքշություն» (առանց թխելու)


  
դիտումներ: 7743

Սա թերևս տորթ պատրաստելու ամենադյուրին լուծումն է: Զբաղվածության դեպքում դժվարանում ես ընտանիքիդ անուշեղենով ապահովել, ժամանակն ուղղակի չի ներում, իսկ խանութից գնածն էլ համարում ես ոչ այնքան հարմար:

Բաղադրիչները կարելի է փոփոխել, ավելացնել մրգեր ու հատապտուղներ, ընկույզ կամ շոկոլադ:

Բաղադրությունը

200 գ թխվածքաբլիթ

3 ձու

250 գ խտ.կաթ

400 մլ կաթ

կես թեյ գդալ վանիլին

200 գ կարագ

Գլազուրի համար

4 ճ.գդալ շաքարավազ

4 ճ.գդալ կակաո

12 ճ.գդալ կաթ

Պատրաստումը

Ոչ մեծ թասի մեջ ձուն հարել այնքան, որ համասեռ զանգված դառնա:

Ավելացնել կաթը, խտացրած կաթն ու վանիլինը ու լավ խառնել: Թասը դնել կրակին ու խառնելով եփել այնքան, որ պարունակությունը եռա, ապա վերցնել կրակից, դնել մի կողմ, որ հովանա: Շոկոլադե ջնարակի պատրաստման համար թասի մեջ կակաոն ու շաքարավազը խառնել, ավելացնել կաթն ու լավ հարել. գնդեր չպիտի մնան: Ապա թասը դնել մարմանդ կրակին ու խառնելով եփել: Երբ ծորուն զանգված ստացվի, վերցնել կրակի վրայից:

Կարագը փափկացնել, թեթևակի հարել ու ավելացնել կրեմին ու նորից հարել: Հիմա ամենահետաքրքիր պահն է. պետք է հատուկ կաղապարի մեջ մոմաթղթի վրա դասավորել թխվածքաբլիթի առաջին շերտը, ապա այն կրեմապատել: Շարել երկրորդ շերտը ու նորից կրեմապատել: Այս գործողությունը կրկնել այնքան, մինչև թխվածքաբլիթները վերջանան: Վերջում այդ զանգվածի վրա լցնել շոկոլադե ջնարակն ու դնել սառնարանը 3-4 ժամ կամ մի գիշեր:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: