Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփի նոր կերպարը համացանցում քննադատության է արժանացել․Լուսանկարներ


  
դիտումներ: 241

Միացյալ Նահանգների առաջին տիկինը մեմերի հերոսուհի է դարձել

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Դոնալդ և Մելանիա Թրամփները մասնակցել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որը ներկայումս ընթանում է Նյու Յորքում: Գրում է Elle.ru-ն:

ԱՄՆ-ի առաջին տիկինն անմիջապես հայտնվեց նորաձևության բոլոր ամսագրերի ուշադրության կենտրոնում՝ պաշտոնական միջոցառումներից մեկի ընթացքում աշխարհահռչակ Ralph Lauren նորաձևության տան դասական կոստյումով ներկայանալով:

Համաշխարհային մամուլը գրեթե միաձայն այդ կերպարը Մելանիա Թրամփի լավագույն կերպար հռչակեց: Իսկ նախօրեին Մելանիա Թրամփը ամբողջ աշխարհին կրկին ստիպեց խոսել իր մասին ոչ միայն երեխաների մասին իր զգացմունքային ելույթի, այլ նաև Delpozo ապրանքանիշի վարդագույն վերարկու-զգեստի շնորհիվ, որը ընտրել էր ելույթի համար:

Նորաձևության քննադատները զգեստը բավական վիճելի էին անվանել, որոնցից մի քանիսը այն տվյալ պաշտոնական միջոցառման համար անտեղին էին անվանել:

Մելանիա-քննադատություն

Մելանիա-քննադատություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: