Հայերեն   English   Русский  

​Անջելինա Ջոլիի «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը» ֆիլմը «Օսկարի» է առաջադրվել


  
դիտումներ: 378

Ֆիլմը Կամբոջայից ներկայացվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում

Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունից մեկ տարի անց Անջելինա Ջոլին վերջապես աշխատանքի է վերադարձել: Այժմ Ջոլին միաժանակ նկարահանվում է «Մալիֆիսենթը» ֆիլմի շարունակությունում և ներկայացնում իր նոր ռեժիսորական աշխատանքը՝ «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը» ֆիլմը, որը հիմնված է կամբոջացի գրող Լուն Ունի հուշերի վրա և պատմում է «կարմիր քմերների» կառավարման ժամանակաշրջանի մասին:

Կամբոջայում դերասանուհու նոր ֆիլմն այնպիսի դրական արձագանքների է արժանացել, որ որոշում է կայացվել այն «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» առաջադրել:

Կամբոջայի «Օսկարի» կոմիտեի ներկայացուցիչները կարծում են, որ ֆիլմի հիմնական առավելությունն այն է, որ երկրի պատմության այս ողբերգական շրջանը ներկայացված է երեխայի աչքերով: Իսկ թե արդյոք այն ֆիլմերի կարճ ցուցակում կհայտնվի, ձմռանը հայտնի կդառնա:

Հիշեցնենք, որ 2005 թվականին Անգելինա Ջոլին ստացել է Կամբոջայի քաղաքացիություն: Ֆիլմի նկարահանումների ընթացքում Անջելինային աջակցել էր որդեգրված ավագ որդին` Մեջոլիդոքսը, որը ծնունդով Կամբոջայից է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: