Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցնում ՔԲԿ-ի օբյեկտների ուղղությամբ


  
դիտումներ: 369

Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) օբյեկտեների ուղղությամբ, որին Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Շաբաթվա սկզբից իրականացվող օդային գործողությունների արդյունքում սպանվել է 11 զինյալ, ոչնչացվել են կրակակետեր, թաքստոցներ, զինամթերքի պահեստներ: Այս մասին հաղորդում «Անադոլու» գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբին:

Մասնավորապես` սեպտեմբերի 18-ին թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել PKK-ի` Ավաշին-Բասյան շրջանում տեղակայված օբեկտների ուղղությամբ, ինչի արդյունքում չորս զինյալ սպանվել է: Նույն օրը սպանվել է ևս չորս զինյալ Սուկիդագա շրջանում:

Սեպտեմբերի 19-ին հարվածներ են հասցվել Քանդիլ շրջանում PKK-ի կրակակետերի, թաքստոցների և պահեստների ուղղությամբ: Զապ շրջանում ոչնչացրել են երեք զինյալների: Սեպտեմբերի 20-ին կրկին հարվածներ են հասցվել Զապ և Ավաշին-Բասյանի շրջաններում:

Գործողություններում ներգրավված են տարբեր տեսակի ինքնաթիռներ: Թուրքիայի սահմանն անընդմեջ հսկում են անօդաչու սարքերը:

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունների` սեպտեմբերի 25-ը Իրաքից անկախանալուն միտված հանրաքվեի անցկացման օր նշանակելու հետո շրջանում իրավիճակը շարունակվում է լարված մնալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: