Հայերեն   English   Русский  

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը եզրափակիչում է


  
դիտումներ: 307

Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը (2802) «արմագեդոն» պարտիայում սպիտակներով շանս չտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին (2804) եւ դուրս եկավ եզրափակիչ՝ հաղթելով 5:4 ընդհանուր հաշվով:

Հայ գրոսմայստերը նվաճեց նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի թայ-բրեյքի արագ եւ կայծակնային խաղի 6 պարտիաներում գրոսմայստերները չպարզեցին հաղթողին: Մեկական հաղթանակից հետո մնացած պարտիաներում խաղացին ոչ ոքի՝ 4:4: «Արմագեդոնում» վիճակահանությամբ, ֆիգուրների գույնն ընտրելու հնարավորությունը ստացել էր Վաշյե-Լագրանը, որը ընտրել էր սեւը: Ոչ ոքի արդյունքի դեպքում, հաղթող կճանաչվեր Վաշյե-Լագրավը:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել է չինացի Դին Լիրենը (2771), որը թայ-բրեյքում առավելության է հասել ամերիկացի Ուեսլի Սոյի (2792) նկատմամբ՝ 3.5:2.5

Եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: