Հայերեն   English   Русский  

Երևի վաստակավոր բառի ներքո Բ-26-ում հասկանում են հարսանիքներում ու կորպորատիվներում վաստակվածը


  
դիտումներ: 410

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը.

"Սիրուշոն, Մհերը, Արամեն Հայաստանի վաստակավոր արտիստ... Երևի վաստակավոր բառի ներքո Բ-26-ում հասկանում են հարսանիքներում ու կորպորատիվներում վաստակվածը: Այստեղից իմանում ենք, թե երգիչներից ովքեր են շատ վաստակում: Բայց դա ինչ կապ ունի Հայաստանի երգարվեստին մատուցած ծառայությունների հետ":

Նրա մեկ այլ գրառման մեջ ասվում է.

"Հասմիկ Պապյանը, Տիգրան Համասյանը, Գագիկ Գինոսյանը ու այլք "վաստակավոր" չեն, լիքը հերոսներ "ազգային" հերոս չեն... ու ովքեր են ստանում կոչումներ... Ամեն տարի ցուցափեղկի համար մի երկու արժանավոր են ընտրում, ու իրենց ֆրեյլիններին ու ներքինիներին բիրիկով կոչում տալիս: Սեփական երկրում օտար ես զգում, չափալախված, նսեմացված... Ու դա էլ ամենանվիրական տոն օրով... Գոնե Նոր տարի լինեինք, հարբած, մի քիչ թեթև տանեինք... Ազնվորեն, ծանր եմ տանում ու լիքը մտածելու բան կա՝ միթե այսպես ու այստեղ շարունակել այս թունավոր մթնոլորտում..."





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: