Հայերեն   English   Русский  

​Մադուրոն բացահայտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նստաշրջանին իր բացակայության պատճառը


  
դիտումներ: 148

Televisa News հեռուստաընկերության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բացահայտել է Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր բացակայության պատճառը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես որոշեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին չմասնակցել` անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ տեղեկություն ունեի ԱՄՆ-ում իշխանություն ունեցող ծայրահեղականների հնարավոր հարձակման մասին», - հայտարարել է Մադուրոն:

Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ զգուշավորություն է ցուցաբերել:

Ավելի վաղ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին միջազգային քաղաքականության մեջ «նոր Հիտլեր» էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: