Հայերեն   English   Русский  

​Ծննդաբերությունից երեք ամիս անց Ամալ Քլունին աշխատանքի է վերադարձել. Լուսանկարներ


  
դիտումներ: 474

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալը, երկվորյակներ Ալեքսսանդրի և և Էլլայի լույս աշխարհ գալուց ընդամենը երեք ամիս անց աշխատանքի է վերադարձել

Քլունիների ընտանիքը բազմիցս արդեն ապացուցել է, որ աշխատասեր անդամներից է կազմված: Քանի դեռ Ջորջ Քլունին որպես ռեժիսոր աշխատում է իր նոր ֆիլմի վրա, նրա 39-ամյա կինը` իրավապաշտպան Ամալ Քլունին ևս որոշել է ետ չմնալ ամուսնուց և երկվորյակների լույս աշխարհ գալուց ընդամենը 3 ամիս անց աշխատանքի վերադարձել: Գրում է Elle.ru-ն:

Ամալ Քլունին նախօրեին Նյու Յորքում ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանականերում կազմակերպված Անվտանգության խորհրդի նիստին:

Միջոցառմանն Ամալը ներկայացել էր Bottega Veneta նորաձևության տան վառ կարմիր գույնի կոստյումով և կիսաշրջազգեստով, որոնք նարնջագույն վերնաշապիկի հետ էր համադրել:

Կերպարը Ամալն ավարտել էր Manolo Blahnik ապրանքանիշի բեժագույն կոշիկներով և նույն գույնի Michael Kors ապրանքանիշի պայուսակով:

Ամալ-աշխատանք

Ամալ-աշխատանք

Ամալ-աշխատանք

Ամալ-աշխատանք

Ամալ-աշխատանք

Ամալ-աշխատանք





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: