Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին


  
դիտումներ: 424

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Երևան է ժամանել Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և մամուլի միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հանրապետության Նախագահը ողջունել է հայազգի պատգամավորին, կարևորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված համաժողովին նրա մասնակցությունը և այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը:

Գարո Փայլանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, Հանրապետության Նախագահի հետ զրուցել համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ, որոնց հայազգի պատգամավորն անդրադառնում է նաև Թուրքիայի խորհրդարանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: