Հայերեն   English   Русский  

Թուրք հասարակական գործիչները հանդիպում են ունեցել Արցախի խորհրդարանում


  
դիտումներ: 261

Սեպտեմբերի 22-ի երեկոյան Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների պատասխանատուների և ճանաչողական այցով Արցախ ժամանած թուրք հանրային գործիչների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության հեռանկարներին վերաբերող թեմաների:

Հյուրերի կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտվի առավելապես ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, որպեսզի հնարավոր լինի դրանց հավասարաչափ զարգացումը:

Հանդիպմանը ներկա խմբակցությունների պատասխանատուներ Արամ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը և Ալյոշա Գաբրիելյանը հյուրերի խնդրանքով մանրամասներ են ներկայացրել ղարաբաղյան շարժման որոշ դրվագների, բանակցային գործընթացի և Արցախի դիրքորոշման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել է նաև «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: