Հայերեն   English   Русский  

​Անջելինա Ջոլին զայրացել է լրագրողների վրա


  
դիտումներ: 605

Վերջին շրջանում դերասանուհի Անջելինա Ջոլիի անունը իր նոր ռեժիսորական աշխատանքի` «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը» ֆիլմի շնորհիվ սկսել է առավել հաճախ հայտնվել համաշխարհային լրատվամիջոցներում: Ինչպես հայտնի է, ֆիլմը Կամբոջայից նաև «Օսկարի» է առաջադրվել «լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում: Գրում է Popcornnews.ru-ն:

Սակայն լրագրողները հանգիստ չեն թողնում Ջոլիի անձնական կյանքը, որը վերջերս զայրացել է և հրաժարվել պատասխանել իր և Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին հարցերին:

Ամուսնալուծությունից հետո ամիսներ շարունակ Ջոլին լռություն էր պահպանում, իսկ այնուհետև մի շարք անկեղծ հարցազրույցներ տվեց տարբեր ամսագրերի և պարբերականների:

Այդքանով պատմությունը կարելի էր փակված համարել, սակայն լրագրողները կարծես թե այդ կերպ չեն մտածում:

Նախորդ շաբաթ Ջոլին հյուրընկալվել է ABC հեռուստաընկերությամբ հեռարձակվող Nightline հաղորդաշարին, և երբ հաղորդավարները սկսել են դերասանուհուն հարց ուղղել Բրեդ Փիթի մասին, Ջոլին զայրացել է և կտրուկ հրաժարվել հարցերին պատասխանել:

Ականատեսների խոսքով` հաղորդաշարի ձայնագրությունից այդ հատվածը ջնջվել է և եթերում չի հայտնվել:

«Դժվար է հավատալ, որ Անջելինան չգիտեր, որ իրեն այդ մասին հարցեր կտրվեն: Թե ինչ է իրականում տեղի ունեցել, կարող են միայն ականատեսները պատմել: Հաղորդավարներն ուղղակի իրենց աշխատանքն են իրականացրել» , - հայտնել է հեռուստաընկերության աղբյուրը` չցանկանալով նշել իր անունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: