Հայերեն   English   Русский  

ԱԻՆ-ը հորդորում է չթերագնահատել գազալցման շարժական կայանների սպառնալիքը


  
դիտումներ: 547

Վերջին շրջանում ՀՀ ԱԻ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) ընդունելու, պահեստավորելու և սպառողներին ավտոցիստեռններով ու կենցաղային բալոններով առաքելու, բալոնները նորոգելու ու վերազննելու համար նախատեսված գազալցման կայանների (ԳԼԿ) հրդեհապայթյունավտանգ վիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գազալցման կայանների գերակշիռ մասը շահագործվում է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով, որոնցից հիմնականներն են.

- դրանց մի մասը, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, չունի արտադրական վտանգավոր օբյեկտի վկայական և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն.

- դրանք տեղակայված չեն բնակավայրերի բնակելի տարածքներից դուրս, բնակելի շրջանների նկատմամբ գերակշռող քամիների ուղղության հակառակ կողմում (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04 Գազաբաշխիչ համակարգեր, կետ 9.1.1).

- ՀԱԳ ավտոցիստեռնները լցավորելու համար նախատեսված չեն լցավորման աշտարակներ (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04, կետ 9.4.5).

- պահպանված չէ ավտոցիստեռններից բալոնների լցավորման դեպքում ավտոցիստեռնի և գազալցման կայանի շինություն չհանդիսացող շենքերի ու շինությունների միջև առավելագույնը 80մ միջտարածությունը (հիմք՝ ՀՀ կառավարության 22 դեկտեմբերի 2005թ. «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» N2399-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ, գլուխ VII, ենթագլուխ 12, կետ 61).

- նախատեսված չեն ավտոցիստեռնների լցավորման աստիճանը հսկելու համար ավտոկշեռքներ կամ ավտոցիստեռններում գազի զանգվածի որոշման, ինչպես նաև ջերմաստիճանի հսկման սարքվածքներ (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04, կետ 9.4.6).

- գազալցման կայանների տարածքներում տեղակայված են նորմերով չթույլատրվող շենքեր և շինություններ (հիմք՝ N2399-Ն, գլուխ VII, ենթագլուխ 12, կետ 60).

- ավտոցիստեռնները ապահովված չեն բավարար քանակությամբ սկզբնական հրդեհաշիջման միջոցներով` կրակմարիչներով (հիմք՝ N2399-Ն, գլուխ X, ենթագլուխ 22, կետ 141).

- գազալցման կայանների տարածքը շրջափակված չէ նվազագույնը 1,6մ բարձրությամբ, չհրկիզվող նյութերից պատրաստված ցանկապատով (հիմք՝ N2399-Ն, գլուխ VII, ենթագլուխ 12, կետ 62).

- էլեկտրատնտեսությունը մոնտաժված չէ էլեկտրակայանքների սարքվածքի կանոններին համապատասխան (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04, կետ 9.4.25, կետ 6.5.7), և այլն:

Հատկապես մտահոգիչ է և հրատապ տարբեր մակնիշի բեռնատար մեքենաների վրա, խիստ կասկածելի անվտանգության աստիճան ունեցող գլանանոթներով, ինքնաշեն վերասարքավորված ՀԱԳ շարժական կայանների հետ կապված իրավիճակը. այն պարզ պատճառով, որ դրանք ունեն խիստ մեծ պոտենցիալ պայթյունահրդեհավտանգավորություն և դրանցում առաջացած հրդեհներն ու պայթյունները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` և' մարդկային, և' նյութական:

Ս.թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից բոլոր գազալցման կայանները շահագործող անձանց և ՏԻՄ-երիի ղեկավարներին ուղարկվել են նամակներ՝ անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու վերաբերյալ: Նրանք իրազեկվել են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին: Միաժամանակ՝ տեսչությունը նպատակային հետազոտություններ է անցկացնում գազալցման կայաններում: Առավել վտանգավորների նկատմամբ իրականացվում են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պատասխանատու անձինք կենթարկվեն համապատասխան ներազդման միջոցների` օրենքի ողջ խստությամբ:

գազի բալոն






Մեկնաբանություններ - 2

Lovely_Leacy     24.09.2017 Привет, я профессиональная массажистка из Санкт-Петербурга!

Приглашаю Вас, дорогие мужчины, на волшебный массаж!
Атмосферу уюта и расслабления я Вам гарантирую, а также
арома-терапию и приятное общение если у Вас будет на это желание)
Всё для удовольствия и укрепления мужского здоровья)
Могу приехать по вашему адресу или принять Вас в салоне,
ведь у меня отдельные апартаменты с собственной душевой и
всеми удобствами. Всегда одноразовые простыни и тапочки,
свежие полотенца, натуральные масла без запаха.
Сеанс провожу индивидуально.

Жду Ваших звонков! 8(921)766-68-50

NatalieSeift     24.09.2017 This message is posted here using XRumer + XEvil 3.0
XEvil 3.0 is a revolutionary application that can bypass almost any anti-botnet protection.
Captcha Recognition Google, Facebook, Yandex, VKontakte, Captcha Com and over 8.4 million other types!
You read this - it means it works! ;)
Details on the official website of XEvil.Net, there is a free demo version.
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: