Հայերեն   English   Русский  

​Պամելա Անդերսոնը կոչով դիմել է Քիմ Քարդաշյանին


  
դիտումներ: 1547

50-ամյա Պամելա Անդերսոնը իր պաշոտնական կայքում բաց նամակ է հրապարկել, որը հասցեագրված է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին:

Դերասանուհին արդեն տարիներ շարունակ միս չի ուտում` հրաժարվել է բնական մորթուց, ակտիվորեն աջակցում է PETA կազմակերպությանը և կոչ անում իր գործընկերներին հետևել իր օրինակին: Գրում է Spletnik.ru-ն:

Հեռուստաաստղի հետ հանդիպումից հետո Անդերսոնը որոշել է հրապարակայնորեն դիմել Քիմին:

«Սիրելի՛ Քիմ, ինձ համար հաճելի էր քեզ Նյու Յորքի նորաձևության բարձր շաբաթվա ընթացքում տեսնել: Կարող եմ ասել, որ մեծ և լավ սրտով բարի մարդ ես: Այս տողերը գրում եմ, որպեսզի խնդրեմ քեզ կարեկցանք ցուցաբերել նորաձևության իսկական զոհերի` կենդանիների նկատմամբ, որոնց սպանում են մորթու վաճառքի համար: Կարծում եմ, որ դու կսարսափեիր` տեղեկանալով այն դաժանությունների մասին, որոնց ականատես են եղել PETA կազմակերպության ակտիվիստները յուրաքանչյուր մորթու վերամշակման Pընկերությունում», - գրել է Անդերսոնը:

Անդերսոնը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի օրինակներ է բերել և ընդգծել, որ շատ երկրներ և համաշխարհային աստղեր արդեն փոխել են իրենց վերաբերմունքը այդ խնդրի շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: