Հայերեն   English   Русский  

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը


  
դիտումներ: 1712

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը,

որին ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Հանդիպմանը քննարկվեցին առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբեր ամսին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: