Հայերեն   English   Русский  

Ստեղծվել է հանձնաժողով՝ հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով


  
դիտումներ: 427

Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով ՝

ՀՀ Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի հարակից անտառային տարածքում, ՛Խոսրովի անտառ՛՛ պետական արգելոց՛՛ պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում , ՛՛Նաիրիտ՛՛հարակից անտառային տարածքում ծագած հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով:

Վերլուծության իրականացման նպատակն է՝ ստուգել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, հրդեհաշիջման ժամանակ նրանց գործողությունների ընթացքը, քննարկել հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման կազմակերպման հարցերը, ստուգել հրդեհաշիջման օպերատիվ պլանների և հրդեհաշիջման քարտերի համապատասխանությունը իրական հրդեհների պայմաններին, ինչպես նաև՝ պարզել վերոնշյալ կազմակերպությունների հակահրդեհային վիճակը, օպերատիվ մարտավարական առանձնահատկությունները, հրդեհի առաջացման և զարգացման հանգամանքները:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացվեց հանձնաժողովի անդամների hերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ներկայացվեցին ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

Խորհրդակցության մասնակիցներին հանձնարարվեց ներկայացնել առաջարկություններ՝ հրդեհների մարման ընթացքում հայտնաբերված թերությունների վերացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ՝ միջոցառումների պլան-ժամանակացույցում ընդգրկելու նպատակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: