Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքի նախօրեին ձերբակալված ակտիվիստները կալանավորվել են


  
դիտումներ: 3206

Ադրբեջանում ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդի՝ սեպտեմբերի 23-ի հանրահավաքի նախօրեին ձերբակալված յոթ ակտիվիստները ենթարկվել են վարչական կալանքի:

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության և Ժողովրդավարական ուժերի Գերագույն մեջլիսի նախագահության անդամ Իրադա Նարիմանը, վեց ակտիվիստ դատապարտվել են 15 օրվա, մեկը՝ 10 օրվա վարչական կալանքի: Նրանց բոլորին մեղավոր են ճանաչել ոստիկանությանը չենթարկվելու մեջ:

Ժողովրդական ճակատ կուսակցության՝ Հաթայի շրջանի անդամ Էթիբար Մամեդովը ձերբակալվել էր դեռևս սեպտեմբերի 21-ին՝ հանրահավաքին մասնակցելու կոչեր պարունակող թռուցիկներ բաժանելիս: Սեպտեմբերի 22-ին նրան դատապարտել են 15 օրվա կալանքի:

Նարիմանը նշել է, որ տասնյակ ակտիվիստների տուգանել են: Վերջինս հավելել է, որ բոլոր որոշումները բողոքարկվելու են և ներքին ազգային մեխանիզմներով անցնելուց հետո նախատեսվում է դրանք ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Վե՛րջ կոռուպցիային, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» կարգախոսով հանրահավաքն անցկացվել է սեպտեմբերի 23-ին մայրաքաղաք Բաքվում: Ցույցի մասնակիցները պահանջել են հետաքննել փաստերը, որոնք տեղ են գտել Ադրբեջանից Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունների միջոցով փողերի լվացման մասին միջազգային հետազոտություններում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: