Հայերեն   English   Русский  

Մերկելի գլխավորած դաշինքը հաղթանակ է գրանցել Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում


  
դիտումներ: 1171

Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-սոցիալական միության և Քրիստոնեա-դեմոկրատական միության դաշինքը հաղթանակ է գրանցել Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում` հավաքելով ձայների 33%-ը:

Այդ մասին վկայում են Գերմանիայի դաշնային ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ երկրորդ հորիզոնականում հայտնվել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի օգտին քվերակել է գերմանացիների 20,5%-ը:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է ձայների 12,6%-ը, «Ազատ դեմոկրատական» կուսակցությունը՝ 11%, «Կանաչները»՝ 8,9 %, «Ձախականները»՝ 9,2%:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: