Հայերեն   English   Русский  

«Միսս Արմենիա» 2017 ճանաչվեց Լիլի Սարգսյանը (լուսանկարներ)


  
դիտումներ: 897

Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից եկած 24 հայուհիներ պայքարեցին մրցանակի համար: Բավական լարված եւ թեժ մրցակցության արդյունքում «Միսս Արմենիա 2017» ընտրվեց ԼԻԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Լիլի Սարգսյան

Լավագույն հնգյակում 4-րդ տեղը զբաղեցրեց ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, 3-րդ տեղը՝ ԹԵՐԵԶԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, 2-րդ տեղը՝ ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Իսկ վիցե «Միսս Արմենիա 2017» տիտղոսին արժանացավ ԱՆԱՀԻՏ ԻՍԱՀԱՆՈՎԱՆ:

Ի դեպ, տիտոսների արժանացան եւս մի քանի գեղեցկուհի: Եվ այսպես՝ «Միսս Սփյուռք» տիտղոսին արժանացավ Լիբանանից ժամանած ՍԻՆԴԻԱ ՏԱԲՈՒՋՅԱՆԸ, «Միսս տաղանդ» տիտղոսը սպասում էր մրցույթում Սյունիքի մարզը ներկայացնող ԹԵՐԵԶԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, իսկ «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսը բաժին հասավ ԷԴՈՒԱՐԴԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:

Հիշեցնենք, որ ժյուրիի կազմում էին «Միսս Արմենիա համահայկական հիմնադրամ»-ի նախագահ, «Միսս Հայաստան-1998» ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ ԴԵՆԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա-2005», հաղորդավարուհի ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, ֆրանսահայ դիզայներ, «Ֆարելլ» բրենդի հիմնադիր ԳՈՌ ՀԱՐՈՅԱՆԸ, ամերիկաբնակ բժիշկ ՎԻԳԵՆ ՍԻԲԻՐՅԱՆԸ, Հայբիզնեսբանկի աշխատակազմի ղեկավար ՄԱՐԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, Картинки по запросу «Միսս Արմենիա» 2017 ԼիլիКартинки по запросу «Միսս Արմենիա» 2017 Լիլի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: