Հայերեն   English   Русский  

Իրանը փակում է իր օդային տարածքը Քուրդիստանի համար


  
դիտումներ: 320

Իրանը փակում է իր օդային տարածքը դեպի Իրաքյան Քուրդիստան և այնտեղից նախատեսված բոլոր չվերթների համար՝ կապված այսօր անցկացվող անկախության հանրաքվեի հետ, որին դեմ է Իրանը:

Այս մասին կիրակի հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը:

Իրաքի կենտրոնական կառավարության խնդրանքով Իրանը Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Էրբիլի ու Սուլեյմանիեի օդանավակայաններ, ինչպես նաև Քուրդիստանի բոլոր այն չվերրթները, որոնք պետք է անցնեն Իրանի օդային տարածքով:

Որոշումն ընդունվել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:

Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտվանից, չնայած բոլոր սպառնալիքներին, Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության նախաձեռնած անկախության հանրաքվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: