Հայերեն   English   Русский  

Երկարաժամկետ կտրվածքով Իրաքի Քրդստանի տարածաշրջանի անկախացումը բխում է Իրանի շահերից


  
դիտումներ: 362

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Իրաքյան Քրդստանում անցկացվող անկախության հանրաքվեին.

«Իրաքի Քրդստանի անկախացման վերաբերյալ Իրանի փորձագիտական որոշ շրջանակներ այն կարծիքին են, որ երկարաժամկետ կտրվածքով Իրաքի Քրդստանի տարածաշրջանի անկախացումը բխում է Իրանի շահերից, և այս հարցում Թեհրանի դիրքորոշումը պետք է տարբերվի Անկարայից, քանի որ Քրդստանը պատմականորեն Իրանի մաս է կազմել և Սեֆյանների կառավարման շրջանում էր, որ իրանալեզու այդ տարածքի մի մեծ մասն անջատվեց Իրանից:

Միևնույն ժամանակ անկախ քաղաքական կողմնորոշումից՝ Իրանի և իրանցիների վերաբերմունքը քրդերի՝ որպես իրանալեզու ժողովրդի նկատմամբ էականորեն տարբերվում է Թուրքիայի և Իրաքի՝ քրդերի նկատմամբ ունեցած մոտեցումներից: Չպետք է թույլ տալ, որպեսզի Իրաքի Քրդստանն ու Իրանի Քրդստանը նմանվեն արևելյան և արևմտյան Բեռլինին, դա իրանալեզու տարածք է և Իրանը պետք է իր աջակցությունը հայտնի Իրաքի Քրդստանի ժողովրդին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: