Հայերեն   English   Русский  

Ուիլ Սմիթ՝ 49


  
դիտումներ: 874

Ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր և ռեփեր Ուիլ Սմիթի 49-ամյակն է այսօր։

Սևամորթ դերասանը հասել է լուրջ հաջողությունների և՛ հեռուստատեսության, և՛ կինոարդյունաբերության, և՛ թե երաժշտության ասպարեզներում։ 2007 թվականի ապրիլին Newsweek հանդեսը նրան անվանեց Հոլիվուդի ամենահզոր դերասան։ Սմիթը 4 անգամ դարձել է Ոսկե Գլոբուսի և 2 անգամ Ակադեմիայի մրցանակաբաշխությաննոմինանտ։ Բազմակի անգամ հաղթել է Գրեմմի։

Ուիլ Սմիթը համարվում է մոլորակի ամենահաջողակ դերասաններից մեկը։ Նրա կերտած կերպարները տարատեսակ են և չափազանց հետաքրքիր։

Ուիլ Սմիթը միշտ էլ մոլորակի միլիոնավոր մարդկանց համար ոգեշնչման աղբյուր է եղել։ Ինչո՞ւ են մարդիկ նրան այդպիսին համարում։ Ինչո՞վ է նա այդպես ոգեշնչում մարդկանց։

Դուք չեք կարողանա անել ավելին, հասնել կյանքում ավելի արժեքավոր բաների, եթե ձեր մոտ բացակայում են ամբիցիաները, եթե դուք չերազեք և չգնահատեք ձեզ։ Իրատեսությունը լավ է, բայց մինչև որոշակի պահ։ Այո, աշխարհում կան բաներ, որոնց պետք է իրատեսորեն նայել։ Բայց դա չի վերաբերում ձեր նպատակին հասնելու ծրագրերին։ Հիշե՛ք. մեծ ամբիցիաները կհասցնեն ձեզ ավելի մեծ բարձրունքների։

Ահա այս կերպ է կարծում հաջողակ մարդն ու դերասանը, իսկ այժմ ուզում եմ ներկայացնել նրա մտքերից մի քանիսը՝

-Սերը՝ ամենագլխավորն է, ինչ կարող է լինել։

-Ձեզ ճոխություն թույլ տվեք և շրջապատեք ձեզ այն մարդկանցով, որոնց հանդեպ ունեք իրոք լուսավոր զգացմունքներ։ Նրանցով, ովքեր կաջակցեն, կհավատան և կօգնեն ձեզ դժվար պահերին։ Իսկ նրանց, ովքեր ձեզ արժան չեն՝ դուրս շպրտեք։ Չէ՞ որ դուք չեք սիրում կեղտ խմել։

-Օգնելով ուրիշներին, դուք բարելավում եք սեփական կյանքը։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: