Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփի ոճաբանը բացահայտել է ԱՄՆ-ի առաջին տիկնոջ ոճի հիմնական գաղտնիքները. Լուսանկարներ


  
դիտումներ: 1556

Ոճաբան Էրվե Պիերը պատմել է առաջին տիկնոջ հետ համագործակցության մասին

Այն պահից ի վեր, երբ 2016թ. հայտնի դարձավ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար սկսված նախընտրական մրցավազքում Դոնալդ Թրամփի մասնակցության մասին, նրա կնոջ` Մելանիա Թրամփի յուրաքանչյուր նոր կերպար համաշխարհային նորաձևության լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց և բուռն քննարկումների առարկա դարձավ: Գրում է Elle.ru-ն:

Նախագահական քարոզարշավի շրջանակներում բազմաթիվ քննադատությունների արժանանալուց հետո ամուսնու երդնակալության արարողությանը նախապատրաստվելու համար Մելանիա Թրամփը դիմեց ոճաբան և դիզայներ Էրվե Պիերի օգնությանը:

Ոճաբանի և ԱՄՆ-ի առաջին տիկնոջ համագործակցության հենց սկզբից Մելանիայի ոճը թեև կտրուկ փոփոխությունների չի ենթարկվել, սակայն սկսեց լրատվամիջոցներում միայն հիացական և դրական գնահատականների արժանանալ:

The New York Times պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում Էրվե Պիերը պատմել է Մելանիա Թրամփի հետ աշխատանքի մասին, ինչպես նաև բացահայտել վերջինիս ոճի հիմնական գաղտնիքները:

Էրվեի խոսքով` նրանց հանդիպումը Մելանիայի հետ տեղի է ունեցել երդմնակալության պարահանդեսից օրեր առաջ:

«Նա բացատրեց ինձ, որ պարահանդեսի համար ուղղակի փղոսկրի կամ վանիլի գույնի զգեստ չի ցանկանում: Այն պետք է իսկապես կատարյալ զգեստ լիներ, քանի որ ապագայում պատմության մի մասնիկ էր դառնալու` երկրի պատմության մասնիկ, ինչպես նաև այն ամենի մի մասը, ինչի ես հասել եմ այս կյանքում: Ես հազարավոր զգեստներ եմ մշակել, սակայն մարդիկ առանձնահատուկ կերպով հենց այդ զգեստի մասին կհիշեն», - խոստովանել է ոճաբանը:

«Ես ինչ-որ առումով սովորում եմ այս հաճախորդի հետ: Ոչ միշտ եմ իրավացի լինում: Երբեմն սխալներ եմ գործում: «Ինչպես կատարյալ առաջին տիկին դառնալ» գիրք գոյություն չունի: Դու տեղում ես սովորում», - ասել է ոճաբանը:

Դիզայները վստահեցնում է, որ իր յուրաքանչյուր հախախորդի և նրանց թվում նաև Մելանիա Թրամփի դեպքում մշտապես ուշադրության է արժանացնում մանրուքները:

«Կարևոր է, թե ինչպես է նա ուտում, որտեղ է գնում, նրա սիրելի գույները: Ես միշտ ինքս ինձ հարց եմ ուղղում, թե որտեղ է այդ կինը գնում: Զգեստը իսկապես կարող է կնոջն օգնել ցանկացած բանի հասնել, սակայն միայն այն դեպքում, երբ կինը նպատակ ունի», - ընդգծել է դիզայները:

«Գնումների համար սիրելի վայր չունեմ, քանի որ յուրաքանչյուր բուտիկում կարելի է արժեքավոր ինչ-որ բան գտնել: Ես այցելում եմ Bergdorf Goodman, Saks, Michael Kors, Dior և այլ խանութներ: Միշտ հարցնում եմ, թե այդ հագուստը հայտնվել է կարմիր գորգերի վրա, որևէ մեկը հասցրել է այն կրել: Քանի որ չեմ ցանկանում, որպեսզի իմ հաճախորդն ինչ-որ նորաձև մենամարտի մասնակից դառնա», - հայտարարել է Էրվե Պիերը:

Մելանիա-ոճ

Մելանիա-Բրիջիթ

Մելանիա-Ռանիա

Մելանիա-մանկական հիմնադրամ

Մելանիա-կերպար

Մելանիա Թրամփ-2017

Մելանիա Թրամփ-Բրիջիթ Մակրոն

Մելանիա Թրամփ-Բրիջիթ Մակրոն

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ

Մելանիա Թրամփ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: