Հայերեն   English   Русский  

Պրեմիերա. «Հոսանքին հակառակ». Մհեր Մկրտչյանի ֆիլմաշարը՝ Հ1-ով


  
դիտումներ: 451

Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում այսօր կմեկնարկի նոր ֆիլմաշար, որը կկրի «Հոսանքին հակառակ»
Հանրային հեռուստաընկերությխորագիրը:

Ֆիլմաշարում խառնված են երեք ժանրեր՝ դետեկտիվ, կատակերգություն, դրամա: Ֆիլմաշարի բեմադրող ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Մհեր Մկրտչյանն է: Դերերում՝ Բաբկեն Չոբանյան, Սամվել Թոփալյան, Սամվել Թադեւոսյան, Նազենի Հովհաննիսյան, Անի Խաչիկյան, Միլենա Ավանեսյան, Արամ Կարախանյան, Գեորգի Հովակիմյան, Գոռ Գրիգորյան, Արծրուն Չոբանյան, Անի Ամիրյան, Գագիկ Մադոյան, ինչպես նաեւ Ժան Նշանյան:

Ֆիլմաշարը հեռուստադիտողներին խոստանում է լարված սցենար, դերասանական փայլուն կազմ ու դրամատիկ զարգացումներ՝ պարզելու, թե ով է հանուն սկզբունքների եւ համընդհանուր բարօրության գնում «Հոսանքին համառակ»:

Մանրամասները հետեւյալ հղումով՝

https://www.facebook.com/ArmPublicTV/videos/1462995117141283/

Ֆիլմաշարը եթերում կլինի երկուշաբթիից հինգշաբթի՝ «Օրակարգ» լրատվական ծրագրից անմիջապես հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: