Հայերեն   English   Русский  

Բալիում հրաբուխը կարող է ժայթքել ամեն րոպե. 50,000 մարդ տարհանվել է


  
դիտումներ: 926

Ինդոնեզիայի ամենահայտնի զբոսաշրջային գոտի համարվող Բալի կղզուց մոտ 50 հազար մարդ տարհանվել է, գրում է independent-ը:

Պաշտոնյաները զգուշացնում են, որ Բալի կղզու Ագունգ լեռը ակտիվացել է և կարող է ամեն պահի ժայթքել:

Աղետների կառավարման ազգային գործակալությունը հայտնում է, որ 62.000 մարդ ապրում է հրաբխի վտանգի գոտում: Այս պահին նրանցից 50,00-ը տեղափոխվել են հարևան գյուղերի ժամանակավոր կացարաններ:

Պաշտոնյաները հասարակությանը կոչ են արել հանգիստ լինել և զերծ մնալ կեղծ ահազանգերից ու լուրերից:

Աղետների կառավարման գործակալության ամենամեծ մտավախությունը այն է, որ հնարավոր չէ հստակ որոշել տարհանման ենթակա մարդկանց թիվը.

«Եթե տարհանվածների թիվը գերազանցի մեր հնարավարություններից, նշանակում է՝ յուրաքանչյուր շրջանի հասարակական դահլիճները պետք է պատրաստ լինեն դառնալ տարհանման ճամբարներ»:

Ինդոնեզիան մոտ 130 ակտիվ հրաբուխ ունի՝ ավելի շատ, քան որևէ այլ երկիր: Ինդոնեզիայում շատերն ապրում են հրաբխի մոտակայքում, քանի որ լավայի հոսքը կարող է շրջակա հողը բերրի դարձնել հողագործության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: