Հայերեն   English   Русский  

​Թրամփի փեսան Սպիտակ տանը նամակագրության համար անձանական էլեկտրոնային փոստ է օգտագործել


  
դիտումներ: 541

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսա, ավագ խորհրդական Ջարեդ Քուշները Սպիտակ տան գործընկերների հետ նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստ է օգտագործել: Այս մասին հաղորդում է Politico պարբերականը: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով` Քուշները լրատվամիջոցների հետ աշխատանքի պլանավորման, միջոցառումներ կազմակերպելու և այլ հարցերի համար անձնական փոստ է օգտագործել:

Քուշների փաստաբան Էբբի Լոուելը խոստովանել է, որ նախագահի խորհրդականը անձնական էլեկտրոնային փոստից 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին ընկած ժամանակահատվածում բազմաթիվ նամակներ է ուղարկել և ստացել: Լոուելը նշել է, որ այդ նամակների թիվը 100-ից պակաս է կազմում, որոնք հիմնական լրատվական նյութերի հղումներ են պարունակել:

Տվյալ հանգամանքն ուշադրության է արժանացել այն պատճառով, որ 2016թ. նախագահական քարոզարշավի շրջանակներում նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստը բազմաթիվ քննարկումների և սկանդալի պատճառ դարձավ:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը, զբաղեցնելով ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը, 2009-2013 թթ. գաղտնի ծառայողական նամակագրություն էր վարել անձնական էլեկտրոնային փոստի միջոցով: Ինչպես ենթադրվում էր, դա թույլ էր տալիս նրան թաքցնել իր նամակը պետական ստուգումներից, ինչն արգելված է պետական ծառայողների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: