Հայերեն   English   Русский  

​Փոթորիկ լռությունից հետո. Բրեդ Փիթը կարծում է, որ Ջոլին վատ ազդեցություն ունի երեխաների վրա


  
դիտումներ: 1716

Նախկին ամուսինների փոխհարաբերություններում նոր լարվածություն է առաջացել

Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում Անջելինա Ջոլիի և Բրեդը Փիթի հարաբերությունները կարգավորվել են և հին դժգոհությունները մոռացվել, աղբյուրները հաղորդում են նոր դրամայի մասին: Գրում է Elle.ru-ն:

Փիթին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ դերասանին դուր չի գալիս երեխաների դաստիարակության հարցում Ջոլիի ընտրած մեթոդները: Բրեդը կարծում է, որ նախկին կինը կորցրել է երեխաների նկատմամբ վերահսկողությունը:

«Նա մտահոգված է, որ երեխաները նորմալ կրթություն չեն ստանում և կարծում է, որ տնային ուսումը չափազանց թուլացնում է նրանց: Բացի այդ, Բրեդը վստահ է, որ երեխաները կարող են ուսուցիչներին մանիպուլյացիայի ենթարկել իրենց օգտին», - ասել է աղբյուրը:

Իրականում, երբ Փիթը և Ջոլին դեռևս միասին էին, հաճախ են վիճել երեխաների կրթության պատճառով: Բրեդը միշտ ցանկացել է, որպեսզի երեխաները դպրոց հաճախեն, սակայն չի կարողացել Անջելինային համոզել:

Դերասանը համոզված է, որ նախկին կինը չի կարողանում հոգ տանել վեց երեխաների մասին: Նրանք տարօրինակ հագուստներ են կրում, ոտաբոբիկ փողոց դուրս գալիս և ռեժիմի չեն հետևում:

«Երեխաների դաստիարակության հարցում Անջելինան միշտ հավատարիմ է եղել այն սկզբունքին, որ նրանց չպետք է սահմանափակվել որևէ հարցում: Հենց այդ պատճառով նա թույլ է տալիս երեխաներին արագ սնունդ և քաղցրավենիքներ ուտել, բացի այդ նրանք շատ ուշ են պառկում քնելու և մայրիկի հետ հաջորդ օրը միայն ճաշի ժամին արթնանում», - պատմել է աղբյուրը:

Աղբյուրները վստահ են, որ Փիթը պատրաստվում է քայլեր ձեռնարկել, և եթե Ջոլին չհետևի իր խորհուրդներին, նա գործը դատարան կհանձնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: