Հայերեն   English   Русский  

ԵՐԵՎԱՆ. Լ. Տեր-Պետրոսյանի օգտին կեղծումները ակնհայտ են, Վազգեն Մանուկյանի հաղթանակը՝բացահայտ


  
դիտումներ: 4602

Աղյուսակում ներկայացված են նախագահական ընտրություններին մասնակցած բոլորին կողմ ձայները բաշխված ըստ Երևանի 12 համայնքների 298 տեղամասերի` ի բացառյալ 11 տեղամաս, որոնցից 7-ը Էրեբունիում, 2-ը Շենգավիթում և մեկական տեղամասեր` Կենտրոնում և Մալաթիա-Սեբաստիայում:

Ս.Բ ,Վ.Մ. ,Ա. Մ. ,Լ.Տ-Պ

Աջափնյակ (29 տեղ.) 1.584 ,21.112 ,223, 12.921

Ավան (14 տեղ.) 586, 9.790, 80 ,5.076

Արաբկիր(36 տեղ) 2.530, 27.756, 362 ,18.285

Դավթաշեն(9 տեղ) 434, 7.141 ,46 ,4.294

Էրեբունի(34-7=27տ) 1.186, 14.671, 212 ,16.291

Կենտրոն(40-1=39տ.) 2.514 ,27.850, 419, 17.059

Մալաթիա- 1.420, 23.869 ,350, 18.215

Սեբաստիա(33-1=32տ.)

Նոր Նորք (40 տեղ.) 1.706, 26.501, 242, 15.512

Նորք-Մարաշ (4 տեղ.) 116, 1.841, 19, 1.712

Նուբարաշեն (2 տեղ.) 57, 1.333, 12, 2.595

Շենգավիթ (38-2=36տ.) 1.891, 26.129, 341, 16.501

Քանաքեռ-Զեյթուն(32 տ.) 1.038, 13.891, 100, 8.891

Ընդամենը 298, 15.035, 201.864, 2.406, 137.352

տեղամաս 4,2%, 56,6%, 0,7%, 38,5%

Աղյուսակի վերջնական արդյունքներից դատելով Երեւանի 12 համայնքներից 9-ում Վազգեն Մանուկյանի օգտին ձայները մոտ կրկնակի անգամ (իսկ Նորք-Մարաշում Վ.Մանուկյանը առջեւում է մոտ 1.100 ձայնով) գերազանցում են Լ. ՏԵր-Պետրոսյանի ստացած ձայները:

Նուբարաշենում, ուր զինվորական տեղամասեր են, հակառակն է` Լ. Տեր-Պետրոսյանի ձայներն են կրկնակի ավելի Վազգեն Մանուկյանից:

Առանձնաբար անդրադառնալով Էրեբունիի 27 տեղամասերին (ուր քվեարկել են նաև զինորականներ), որոնց արձանագրությունների օրինակները հնարավոր է եղել ստանալ, ընդգծենք, որ այս տեղամասերում նախագահական երկու հիմնական թեկնածուների ձայները բաշխվել են 45,3%-50,3% հօգուտ Լ. Տեր-Պետրոսյանի: Չպետք է զարմանալ, որ հենց նույն Էրեբունի համայնքի այն 7 տեղամասերում (ուր թեև զինվորականներ չեն քվեարկել), որոնց արձանագրությունների օրինակները «թաքցվել են», Լ. Տեր-Պետրոսյանը «անվերապահ» հաղթանակ է տարել` 9.062 ձայն (65,2%) Վազգեն Մանուկյանի ստացած 4.399 ձայնի (31,7%) դիմաց:

Մեկնաբանությունները թողնելով ընթերցողին` արձանագրենք, որ այս տեղամասերից մեկում ընտրողների մասնակցությունը 149,3% է, երկրորդում և երրորդում 105,6% և 95%, մնացած 4-ում` մոտավորապես 80%: Սա այն դեպքում, երբ վերոհիշյալ 27 տեղամասում ընտրողների մասնակցությունը միջին հաշվով 52% է կազմում:

Բացառությունների մեջ պարզապես աչք են ծակում (ընդ որում ոչ միայն Երևանում ամբողջաբար, այլև նույն Շենգավիթում, ուր Վ. Մանուկյանը մոտ 10 հազար ձայնով առաջ է Լ. Տեր-Պետրոսյանից): Շենգավիթի երկու` 23 եւ 24 տեղամասերը, որտեղ ընտրություններում «ապահովվել է» 95,7% և 89% ընտրողների մասնակցություն, և ուր Լ. Տեր-Պետրոսյանն, ըստ ԿԸՀ տվյալների, ստացել է 95% ձայների քանակ: Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ 95% «փայլուն» հաղթանակի դեպքում անգամ այստեղ, ինչպես վկայում են արձանագրությունները Լ. Տեր-Պետրոսյանի օգտին ավելացել է մոտ 800 ձայն:

Մեր ձեռքի տակ եղած արձանագրությունների համաձայն, Լ. Տեր-Պետրոսյանի օգտին ձայներ են ավելացվել նաև Ավանում (1.0034 ձայն) և Մալաթիա-Սեբաստիայում (մոտ 1.500 ձայն):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: