Հայերեն   English   Русский  

Հայտնի է աշխարհի ամենաանառողջ երկիրը


  
դիտումներ: 753

Համաձայն անգլիական Clinic Compare-ի անցկացրած նոր հետազոտության` Չեխիայի Հանրապետությունը երկրագնդի ամենաանառողջ երկիրն է:

Կլինիկական համեմատությամբ զբաղվող ինտերնետային կայքը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից վերցրել է տվյալներ `աշխարհի 179 երկրներում ալկոհոլի սպառման, ծխախոտի օգտագործման և գիրության տարածվածության վերաբերյալ:

Ըստ այդ հետազոտության՝ Չեխիայի քաղաքացիները աշխարհում ամենաշատն են խմում. յուրաքանչյուր մարդ տարեկան 13.7 լիտր ալկոհոլ է օգտագործում: Ծխախոտի օգտագործման հարցում նրանք 11-րդն են:

Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, այնուհետև Սլովենիան, Բելառուսը, Սլովակիան և Հունգարիան:

Արևելյան Եվրոպան համարվել է աշխարհի ամենաանառողջ տարածաշրջանը:

Իսկ ամենաառողջ երկիրը Աֆղանստանն է, որը երկրորդն է աշխարհում գիրության ամենացածր մակարդակով: Աֆղանստանի բնակիչները ծխում են տարեկան ընդամենը 83 ծխախոտ և խմում շատ քիչ քանակությամբ ալկոհոլ: Դա պայմանավորված է երկրի օրենքներով, որոնք արգելում են ալկոհոլի սպառումը և պահպանումը:

Գվինեան ճանաչվել է երկրորդ ամենաառողջ երկիրը: Երրորդ և չորրորդ հորիզոնականներում Նիգերիան ու Նեպալն են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: