Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 9543

Սեպտեմբերի 29-ին ,՛՛Արամ Խաչատրյան՛՛համերգասրահում Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա համերգ՝

նվիրված մեծ ջութակահար Ռուբեն Ահարոնյանի 70-ամյա հոբելյանին: Ծրագրում՝ Շոստակովիչ, Արենսկի, Մոցարտ: Մենակատարներ՝ Ռուբեն Ահարոնյան, ջութակ (Ռուսաստան). Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա), Բորոդին քառյակ (Ռուսաստան, Ռուբեն Ահարոնյան, 1-ին ջութակ, Սերգեյ Լոմովսկի, 2-րդ ջութակ, Իգոր Նայդին, ալտ, Վլադիմիր Բալշին, թավջութակ): Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Սեպտեմբերի 30-ին Երևանում, Հրազդան մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիի տարածքում, տեղի կունենա նախադեպը չունեցող 1-ին #UpEVN Open Air փառատոնը, որին կմասնակցեն Հայաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ճանաչված DJ-ներ, երաժիշտներ, երգիչներ և այլք:

Հոկտեմբերի 1-ին Մաշտոցի պուրակում կանցկացվի 5-րդ Vegan Fest Yerevan` կենդանիների պաշտպանության և առողջ ապրելակերպի ամենամյա փառատոնը: Փառատոնի կարգախոսն է՝ ,Ընտրիր կյանքըե: Փառատոնի նպատակն է իրազեկել մարդկանց մեր կյանքում կենդանիների շահագործման մասին, խթանել առողջ ապրելակերպ և պաշտպանել մեր երկրագունդը կենդանաբուծության ոչ անհրաժեշտ ազդեցությունից: Փառատոնի ընթացքում կլինեն տարբեր համերգներ, խաղեր, մշակութային, ժամանցային և սպորտային միջոցառումներ և սեմինարներ կենդանիների ազատագրման և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին, ,Նարեկացիե արվեստի միությունում տեղի կունենա Կողբի գեղարվեստի դպրոցի նախկին սաներ Իրինա Ղուլիջանյանի և Մարիամ Աղաբաբյանի ,Մի պատառիկ Կողբիցե խորագիրը կրող ցուցահանդեսը: Միջոցառումը կուղեկցվի դասական երաժշտությամբ: Կներկայացվեն գեղանկարներ, գործվածքներ և կերամիկական աշխատանքներ: Մուտքն ազատ է:

Հոկտեմբերի 3-ին ,Արամ Խաչատրյանե համերգասրահում տեղի կունենա համերգ ,Բա՛ց գիրկդ, երկի՛րե խորագրով: Մասնակիցներ՝ Պապին Պողոսյան, Արմեն Հովհաննիսյան, Էմմա Թովմասյան, Հերմինե Ամիրյան, Սալբի Մայիլյան, Վարդան Բադալյան, Անահիտ Սահակյան, Մավր Մկրտչյան: Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ: Գեղ․ ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստ․ արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան:

Հոկտեմբերի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի ,Դիմակահանդեսե բալետը: Արբենին՝ Ռուբեն Մուրադյան, Նինա՝ Մերի Հովհաննիսյան, Շտրալ՝ Մարիա Դիվանյան, Զվեզդիչ՝ Միքայել Կիրակոսյան, Անհայտը՝ Գրիգոր Գրիգորյան. Նինայի ձայնը՝ Արծվիկ Դեմուրչյան: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի: Բեմադրության և զգեստների նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան: Թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: