Հայերեն   English   Русский  

Իսրայելի դրոշը ձեզ չի փրկի. Էրդողանը դիմել է Իրաքի քրդերին


  
դիտումներ: 674

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Իրաքի քրդերին այն մասին, որ «նրանք ուտելու ոչինչ չեն ունենա», եթե պաշտոնական Անկարան սահմանի փակման որոշում կայացնի:

Картинки по запросу Iraqi Kurdistan IsraelԻրաքի Քրդստանի հանրաքվեի ավարտից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ մասնավորապես հայտարարել է.

«Երբ մենք պատժամիջոցներ սահմանենք, նրանք օդի մեջ կախված կմնան: Նրանց համար ամեն ինչ կավարտվի այն պահին, երբ մենք փակենք նավթային ծորակը: Նրանք սնունդ գնելու համար գումար չեն ունենա, բեռնատարները կդադարեն ուղևորվել Իրաքի հյուսիս»:

Թուրքիայի նախագահը հավելել է նաև, որ Իսրայելի դրոշը թափահարելը չի փրկի քրդերին:

«Ո՞վ է ճանաչելու ձեր անկախությունը. Իսրայե՞լը: Իսրայելն ամբողջ աշխարհը չէ»,- ընդգծել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունները սեպտեմբերի 25-ին Իրաքից անկախանալու հանրաքվե են անցկացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: