Հայերեն   English   Русский  

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին


  
դիտումներ: 631

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն

այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, մարտական բարձր տրամադրություն և նորանոր փառահեղ հաղթանակներ:


«Ձեր հաղթանակը մի նոր էջ է հայկական շախմատի պատմության մեջ և ոգևորության ու հպարտության առիթ՝ մեր ողջ ժողովրդի համար:

Լինելով հայկական շախմատի առաջատարը՝ Դուք մեծ և արդյունավետ ջանքեր եք ներդնում մեր երկրում մարզաձևի հանրահռչակման և զարգացման գործում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: