Հայերեն   English   Русский  

Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը


  
դիտումներ: 233

Այսօր՝ սեպտմեբրի 28-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Մայրաքաղաք Անկարայում վերջինս բանակցություններ է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ինչպես հաղորդում է «Վեստի» լրատվական գործակալությունը, նախագահները քննարկելու են երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսության տեսանկյունից և ռազմատեխնիկական ուղղվածությամբ:

Բանակցությունների կարևոր թեմաներից է լինելու նաև տարածաշրջանային անվտանգության ապահովումը, այդ թվում՝ սիրիական ճգնաժամը: Հաղորդվում է, որ նախագահները հանդիպում կունենան ճաշի սեղանի շուրջ:

Նախորդ շաբաթ նախագահ Էրդողանը պատմել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան սիրիական Իդլիբ նահանգի տարածքում անվտանգության համատեղ ապահովման շուրջ համաձայնագիր են կնքել: Թուքիայի նախագահը հավելել է նաև, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը պատրաստվում է քննարկել ահաբեկիչների վերջնական ոչնչացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ քայլերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: