Հայերեն   English   Русский  

Թանձրահյութ «Սացեբելի»


  
դիտումներ: 6425

Հիմա շուկայում սալոր դեռ կա, ուրեմն կարելի է «Սացեբելի» թանձրահյութ պատրաստել: Այն «Տղեմալիի» նման հարմար է մսեղենի հետ մատուցելու համար:

Բաղադրությունը

2 կգ սալոր

2-3 պճեղ սխտոր

2-3 կծու տաքդեղ

20 գրամ քարի (աղացած վաճառվում է)

1 ճ.գդալ աղ

8 ճ.գդալ շաքարավազ

2-3 թ.գդալ պղպեղ

0,5 թ.գդալ դարչին (ըստ ցանկության)

Պատրաստումը

Սալորը լվանալ ու կորիզները հանել, տաքդեղը լվանալ ու սերմերը հեռացնել, սխտորը մաքրել:

Բոլոր բաղադրիչները աղալ, համեմել աղով ու համեմունքներով, ավելացնել շաքարավազը, ապա եռացնել 30 րոպե: Ստացված զանգվածը լցնել ախտահանված ապակյա բանկաների մեջ, փակել ու պահել զով տեղում:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: