Հայերեն   English   Русский  

Հրատապ. Կողաշրջվել է 1 համարի տրոլեյբուսը. կան 1 տասնյակից ավելի վիրավորներ


  
դիտումներ: 1430

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Օպերատիվ են գործել փրկարարները, Երևանի 1-03 շտապօգնության խմբերը և Երևանի ճանապարհային ոստիկանները։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։ Ժամանել է նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: