Հայերեն   English   Русский  

Գնարբուկ-Prumula L.-первоцвет


Հայկական տարանունները.գարնանածաղիկ,գինարբուկ,լախլախ,կովածաղիկ,սոսուն,թավրնջուկ,կովացնծուկ


  
դիտումներ: 11205

Դեղաբույսի նկարագրությունը.պատկանում է գնարբուկազգիների ընտանիքին,15-30սմ բարձրության խոտաբույս է: Տերևները պարզ են, ձվաձև, կմճռոտ: Ծաղիկները երկսեռ են, պսակը` ոսկեդեղին է, հոտավետ:Պտուղը տուփիկ է: Գնարբուկի բազմաթիվ տեսակներից մեր հանրապետությունում աճում է 13-ը`անտառային և վերին անտառային գոտիներում, գլխավորապես բացատներում, հովիտներում, այգիներում, ճամփեզրներին, թփուտներում և այլուր: Տարածվում է սերմերով:Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղակալում`հունիս -օգոստոսին: Բույսը լուսասեր է,պահանջկոտ խոնավության և պարարտ հողերի նկատմամբ: Հնում գնարբուկը համարվել է գարնան դռների բացման ոսկե բանալի, իսկ հույները այն համարել են Օլիմպոսի դեղաբույս և անվանել դոդեկատեոն, որը նշանակում է12 աստվածների ծաղիկ: Ուկրաինայում դեղաբույսը համարվում է կյանքի պաշտպան:

Գնարբուկ

Քիմիական բաղադրությունը.Ծաղիկները պարունակում են սապոնիններ,ֆենոլային գլիկոզիդներ, սալիցիլաթթվային եթեր, C, E վիտամիններ և կարոտին: Արմատում բացի վերոհիշյալ բաղադրատարրերից կան նաև դաբաղանյութեր:C վիտամինի քանակը առանձին տեսակների մեջ հասնում է1000-1713մգտոկոսի, իսկ չոր տերևահումքում մինչև 6 տոկոսի: Դեղաբույսը հարուստ է մանգանով:

Բուժական նշանակությունը. Բուժման նպատակով կիրառվում է ամբողջական բույսը:Ծաղիկներն ու տերևները հավաքում են ծաղկման սկզբում, իսկ արմատն ու կոճղարմատը հանում են գարնան ու աշնանը, երբ բույսը սկսում է թառամել: Հումքը չորացնում են բացօթյա կամ քամհարվող սենյակում: Նրա պիտանելիությունը 2 տարի է:

Գնարբուկը հին դեղամիջոց է: Ծաղիկների եփուկը կիրառվել էնյարդերն ամրապնդելու համար, հազի և հևոցի ժամանակ: որպես խուխամուղ, այն լայն տարածում ունի բրոնխիտների, թոքաբորբերի,կապույտ հազի, բրոնխյալ աստմայի, ցրտառական մի շարք հիվանդությունների, գրիպի, ռևմատիկ ցավերի ժամանակ և այլն: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներն օգտագործում են անքնության , գլխացավերի և նևրաստենիայի ժամանակ: Հոմեոպաթիայում բույսն օգտագործվում է երիկամային հիվանդությունների և նևրալգաների դեպքում: Բույսը պաշտոնական է Ռումինիայում, Չեխիայում, Սլովակիայում և Գերմանիայում:Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում բույսի արմատը ճանաչվել էր որպես խոխամուղ և օգտագործվում էր թեյի,եփուկի ձևով:

Բույսը նաև միզամուղ,քրտնամուղ, հանգստացնող, սպազմալիտիկ,լուծողական և վիտամինակիր է:Վերջին հատկանիշով Գինարբուկը լայն կիրառում ունի C և A հիպո կամ ավիտամինոզների ժամանակ: Ծաղկեպսակները ընդունում են որպես թեյ միգրենի, գլխապտույտների, անդամալուծության, անքնության, ֆիզիկական գերլարվածության հողի վրա առաջացած ասթենիայի ժամանակ և այլն:Ծաղիկներից պատրաստված եփուկը մրսածության ժամանակ օգտագործում են ոչ միայն ընպելու, այլև քթանցքները ողողելու համար:այն օգտակար է խրոնիկ փորկապության դեպքում և համապատասխան դոզայով երեխաների մոտ առաջացնում է քուն: Ամբողջ բույսը օժտված է մանրէասպան հատկությամբ:

Գնարբուկ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: