Հայերեն   English   Русский  

Ջավախքում հատուկջոկատայինները մահակներով ծեծել են հայերին. կան ձերբակալվածներ


  
դիտումներ: 1794

Ջավախքի Գումբուրդո քաղաքում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, առավոտյան հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրելն արգելելու համար ոստիկաններն օդ են կրակել եւ մահակներով դաժանաբար ծեծել տեղի հայ բնակիչներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:

«Ոստիկանների կողմից կիրառված բռնության հետեւանքով շատ հայեր են տուժել, նույնիսկ կան հայեր, որոնք գլխի շրջանում լուրջ վնասվածքներ են ստացել: Բախումներից հետո նաեւ հայեր են ձերբակալվել: Ներկայումս այստեղ է ժամանել Ներքին գործերի նախարարը, հույս ունենք, որ իրավիճակը կհանդարտվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ջավախքում սեպտեմբերի 30-ին առավոտյան բախումներ են սկսվել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկացել են X դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, քանի որ այնտեղ թաղված են իրենց նախնիների ոսկորները: Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապտասխան հրաման: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: