Հայերեն   English   Русский  

Սթինգ՝ 66


  
դիտումներ: 3114

Այսօր անգլիացի երաժիշտ, երգիչ-երգահան, հասարակական գործիչ Սթինգի ծննդյան օրն է, ով մինչ որպես սոլո-կատարող հանդես գալը, հանդիսանում էր The Police կոչվող խմբի երգերի մեծ մասի հեղինակը և բաս-կիթառիստը։

1984 թվականից միայնակ է հանդես գալիս:

Նա ծնվել է 1951թվականի հոկտեմբերի 2-ին Անգլիայի հյուսիսում գտնվող Ուոլլսենդ նավահանգստային քաղաքում:

Հայրը՝ Էռնեստ Մեթյու Սամները, երկար տարիներ աշխատում էր տեղի մեքենաշինական ընկերությունում: Ավելի ուշ ձեռք է բերել փոքրիկ կաթնամթերքի խանութ: Լինելով տակավին երեխա՝ Սթինգը օգնում էր հորը առավոտյան տեղափոխել և բաժանել կաթը:

Մայրը՝ Օդրին, աշխատում էր որպես վարսավիր և բուժքույր: Նա ուներ դասական երաժշտական կրթություն, և նա կարողացել է զարգացնել որդու բնատուր կարողությունները՝ տանը սովորեցնելով դաշնամուր նվագել: Գորդոնը ընտանիքի 4 երեխաներից ամենամեծն էր: Նա նաև ունի 2 կրտսեր քույր՝ Անիտան և Անժելան, և մի եղբայր՝ Ֆիլիպը:

10 տարեկան հասակում հոր ընկերոջից Սթինգը նվեր է ստանում իր առաջին կիթառը: Նրա առաջին ձայնասկավառակը "The Dream of the Blue Turtles"-ն էր:

1987 թվականին The Dream of the Blue Turtles շրջագայությունից հետո Սթինգը ձայնագրում է Nothing Like the Sun ձայնասկավառակը:

Ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստ երգչի մասին՝

-Սթինգը ստացել է Հոլիվուդյան փառքի ուղու վրա աստղ երաժշտության մեջ մեծ ներդրում ունենալու համար։

-Հայտնի պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր) Սթիվ Բորդենը նույնպես հանդես է գալիս «Սթինգ» անվան ներքո։ Հատկանշական է, որ այդ մականվան իրավունքները սկզբում պատկանում էին Բորդենին, սակայն Սամները գնեց դրանք։

-Սթինգը խաղացել է ինքն իր դերը «Ստուդիա 60 Սանսեթ Սթրիփի վրա» սերիալի մի քանի դրվագներում (Studio 60 On Sunset Strip) և եղել է գլխավոր գործող անձը «Ստուդիա 60», ամենշաբաթյա շոուում՝ կատարելով "Fields of Gold" երգը։

-Սթինգը անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» թիմի երկրպագու է։

-Սթինգը նաև գինեգործ է։ Նրա գինին բարձր գնահատվում է աշխարհի լավագույն գիներգործների կողմից։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: