Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիան 60 մլն դոլար կվճարի Հոլոքստի զոհերին


  
դիտումներ: 1295

Ֆրանսիան 60 մլնդոլար փոխհատուցում կվճարի հրեաների արտաքսման համար: Գումարը Հոլոքոստի զոհերի ու նրանց ընտանիքի անդամների դրամական փոխհատուցման հիմնադրամին կփոխհատուցվեն:

Այդ փաստն ու վճարման չափը պայմանավորված են նրանով, որ երկրի պետական SNCF երկաթուղային ընկերությունը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մասնակցել է Եվրոպայից հրեաների մահվան նացիստական ճամբարներ արտաքսմանը:

«Հիմա մեր նպատակն է շուրջ 100 հազար դոլար վճարել արտաքսումից յուրաքանչյուր վերապրածի»,-հայտարարել է Ֆրանիսայի ԱԳ նախարարության մարդու իրավունքների դեսպան Պատրիցիանա Սպարասինոն:

1995-ին նախագահ Ժակ Շիրակնառաջին անգամ պաշտոնապես Ֆրանսիան հրեաների արտաքսման մասնակից ճանաչեց: Ֆրանսիայի Գերագույն դատարանը պաշտոնապես այդ դիրքորոշման հետ համաձայնեց միայն 2009-ին: SNCF ընկերությունն էլ ճանաչեց իր մեղքը, սակայն հավելելով, որ ինքը միայն «նացիստական ոչնչացման մեքենայի մի պտուտակն է եղել» ու ստիպված ենթարկվել է գերմանացի օկուպանտների հրամաններին:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայում շուրջ 76 հազար հրեա է ձերբակալվել ու համակենտրոնացման ճամբարներ տանող գնացքներ նստեցվել: Տուժած ֆրանսիացի ընտանիքների փաստաբանները ապացույցներ գտան, որ յուրաքանչւոր հրեայի համար SNCF ընկերությունը երրորդ կարգի տոմսի արժեք է ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: