Հայերեն   English   Русский  

​Մելանիա Թրամփը` Թաիլանդի վարչապետի հետ հանդիպմանը. Լուսանկարներ


  
դիտումներ: 3314

ԱՄՆ-ի առաջին տիկնոջ նոր նրբագեղ կերպարը

Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահն ու առաջին տիկինը Սպիտակ տանը հերթական օտարերկրյա առաջնորդին են ընդունել` Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչային և վերջինիս կնոջը: Գրում է Elle.ru-ն:

Պրայուտին և կնոջը Սպիտակ տանը Մելանիա Թրամփը դիմավորել է աշխարհահռչակ Alexander McQueen նորաձևության տան գարուն-աշուն 2018 հավաքածուի լակոնիկ զգեստով, որը համադրել էր իր սիրելի Christian Louboutin ապրանքանիշի նավակ կոշիկներով:

Սպիտակ տան մուտքի մոտ ավանդական ֆոտոսեսիայից հետո ԱՄՆ-ի նախագահն ու Թաիլանդի վարչապետը երկու երկրների առևտրային հարաբերությունները քննարկելու նպատակով առանձնացել են: Իսկ ընդունելությունն ավարտվել է` Լաս Վեգասի հրաձգության հետևանքով զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

Մելանիա Թրամփ

Մելանիա Թրամփ

Մելանիա Թրամփ

Մելանիա Թրամփ

Մելանիա Թրամփ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: