Հայերեն   English   Русский  

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև


  
դիտումներ: 1614

Հոկտեմբերի 2-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, չեխականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Յակուբ Դյուրը:

Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվեց հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ քաղաքական, տնտեսական երկխոսության ու ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանելուն ուղղված քայլերը։ Կողմերն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին:


Նույն օրը տեղի ունեցավ Չեխիայի պատվիրակության հանդիպումն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ, որի ընթացքում չեխական կողմին ներկայացվեցին Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ, ինչպես նաև անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվատնգությանն առնչվող արդի խնդիրներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: