Հայերեն   English   Русский  

«Ջեբհաթ ան Նուսրայի» առաջնորդը ՌԴ-ի ռազմատիզերական ուժերի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով կոմայի մեջ է հայտնվել


  
դիտումներ: 283

Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ից հայտարարել են, որ երկրի ռազմատիեզերական ուժերի իրականացրած ռմբակոծություններից հետո «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Մուհամեդ ալ Ջուլյանին կոմայի մեջ է հայտնվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

««Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման հրամանատարության ոչնչացման և ստացված տեղեկություններով առաջնորդ Աբու Մուհամեդ ալ Ջուլյանիի կոմայի մեջ հայտնվելու փաստա ամբողջ Իդլիբ նահանգում իրարանցում է առաջացրել ահաբեկիչների շարքերում», - հայտարարել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել էին Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարության ոչնչացման մասին:

Հաղորդվել էր, որ խմբավորման առաջնորդը բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել և զրկվել ձեռքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: