Հայերեն   English   Русский  

​Տրանսպորտային հանցագործություններ


  
դիտումներ: 3640

Մեր հանրապետությունում ավտոմեքենաների քանակի աճի հետ ավելանում են նաև դրանց մասնակցությամբ պատահարները: Ուստի ճանապարհներին անվտանգության բարձր մակարդակ ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում: Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ոչ միայն պետական տարբեր գերատեսչությունների, այլև հասարակության ուշադրության կենտրոնում է:

Տրանսպորտային հանցագործություններ

Մեր հանրապետությունում ավտոմեքենաների քանակի աճի հետ ավելանում են նաև դրանց մասնակցությամբ պատահարները: Ուստի ճանապարհներին անվտանգության բարձր մակարդակ ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում: Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ոչ միայն պետական տարբեր գերատեսչությունների, այլև հասարակության ուշադրության կենտրոնում է:

Երբեմն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն առաջացնում է ոչ միայն վարչական տուգանք, այլև քրեական պատասխանատվություն: Պատճառն այն է, որ այդ պատահարների հետևանքով վնաս է պատճառվում մարդկանց առողջությանն ու կյանքին, ինչպես նաև պետական և մասնավոր սեփականությանը՝ առաջացնելով տարբեր տեսակի ավերածություններ:

Տրանսպորտային միջոցների գործադրմամբ կատարվող հանցագործությունները հետևյալն են.

1. երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելն այն անձի կողմից, որը, ըստ կատարվող աշխատանքի կամ զբաղեցրած պաշտոնի, պարտավոր էր պահպանել այդ կանոնները,

2. ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,

3. տրանսպորտային միջոցը հարբած կամ 16 տարին չլրացած անձին հանձնելը,

4. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը,

5. ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից, այն դեպքում, երբ առկա է մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառված ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ մարդու մահ, կամ երկու կամ ավելի անձանց մահ:

Վերոնշյալ առաջին երեք դեպքերում քրեական պատասխանատվություն է առաջանում, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ առաջացրել է մարդու մահ, կամ երկու կամ ավելի անձանց մահ, առաջինի դեպքում նաև՝ խոշոր վնաս (սանկցիաների ծանրությունն ըստ հերթականության):

Չորրորդ դեպքում սանկցիան կլինի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով: Իսկ եթե տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձը ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարի կամ հրաժարվի սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: