Հայերեն   English   Русский  

Քայլի Ջեները 70 հազար դոլարից ավել գնումներ է հասցրել կատարել ապագա երեխայի համար


  
դիտումներ: 2231

Եթե ոմանց համար հղիությունն իրենց խնամքի համար լավ առիթ է, ապա հեռուստաաստղ Քայլի Ջեների համար այն հավանաբար լավ առիթ է հերթական խոշոր գնումների համար: 20-ամյա Ջեները, որը շուտով մայրիկ է դառնալու, արդեն հասցրել է 70 հազար դոլարից ավել ծախսել իր ապագա երեխայի գնումների համար և չի պատրաստվում այդքանով սահմանափակվել: Գրում է Popcornnews.ru-ն:

Թեև իր հղիության մասին լուրերը, որոնք մի քանի օր առաջ են հայտնվել լրատվամիջոցներում, Քայլին չի հաստատել և դրամատիկ լռություն է պահպանում, սակայն հասցրել է երեխայի համար առցանց գնումներ կատարել:

Ինչպես հայտնում է TMZ պորտալը, երեխայի հագուստի և աքսեսուարների համար Քայլին հասցրել է ավելի քան 70 հազար դոլար ծախսել: Իսկ պորտալի աղբյուրը հայտնել է , որ դա ամենաոճային երեխան կլինի, որին երբեէ որևէ մեկը կարող է տեսնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: