Հայերեն   English   Русский  

​Ստոկհոլմում հայտարարել են գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակրի անունը


  
դիտումներ: 1995

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է գրականության ոլորտում այս տարի հեղինակավոր Նոբելյան մրցանակի արժանացած գրողի անունը: Գրում է Russian.rt.com-ը:

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է ճապոնական ծագումով բրիտանացի գրող Կադզուո Իսիգուրոն: Ակնկալվում է, որ դեկտեմբերի 10-ին կայանալիք պատվավոր արարողության ընթացքում մրցանակակիրը դիպլոմ և ոսկե մեդալ կստանա, իսկ մեկ օր անց` 9 միլիոն կրոն (գրեթե 1,12 միլիոն դոլար) գումար:

Հիշեցնենք, որ նախորդ տարի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացավ ամերիկացի գրող և երաժիշտ Բոբ Դիլանը:

Իսիգուրոն մրցանակի արժանացել է այն բանի համար, որ իր վեպերում մեծ հուզական զորությամբ բացահայտել է այն անդունդը, որը թաքնված էր աշխարհի հետ մեր պատրանքային կապերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: