Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանին ցույց են տվել իր մոմե ֆիգուրը, որը վերածվելու է ոսկե արձանիկի


  
դիտումներ: 4468

Սերժ Սարգսյանին երեկ ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ ցույց են տվել իր արտաքինով պատրաստված մոմե արձանիկը: Այս մասին է վկայում Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականի պատրաստած ռեպորտաժը, որտեղ «Գրիգորյան թեքնոլոջիս» ընկերության հիմնադիր Սամվել Խաչատրյանը պատմում է իրենց ընկերության ունեցած գերարագ սարքավորման արտադրանքի մասին, գրում է armtimes.com-ը: Սարքավորումը պատրաստում է մոմե ֆիգուրը, հանձնում են ոսկերիչներին, որոնք դրա հիման վրա ոսկյա զարդ են պատրաստում: Ցուցադրված ֆիգուրները երկուսն էին՝ Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի դեմքով:

Սերժ Սարգսյանին, համաձայն ռեպորտաժի, հետաքրքրել է այդ ընկերության տեխնոլոգիական հմտությունը եւ նա մանրակրկիտ դիտարկել է իր արձանիկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: