Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփի և Մեհրիբան Ալիևայի միջև պայքար է սկսվել


  
դիտումներ: 573

Հայտնի բրիտանական «Express» թերթն իր ընթերցողների առջև հետևյալ հարցն է բարձրացրել. «Արդյո՞ք Մելանիա Թրամփն ամենագեղեցիկ առաջին տիկինն է աշխարհում»: Վերլուծելով պետությունների նախագահների տիկնանց տվյալները՝ լոնդոնյան թերթը ներկայացրել է հինգ թիկնածուներից բաղկացած ցուցակ՝ պարզելու ամենագեղեցիկ առաջին տիկնոջը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Հագգին» լրատվական կայքը, ցուցակում ներառվել են, մասնավորապես, Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան և Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը: Բրիտանական թերթը նշել է, որ Մեհրիբան Ալիևան որակավորված բժիշկ է, Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի շրջանավարտ և պատվավոր պրոֆեսոր:

Ցուցակում տեղ են գտել նաև Կանադայի վարչապետի կինը՝ նախկին հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Սոֆի Գրեգուար Տրյուդոն, Մեքսիկայի առաջին տիկին, նախին դերասանուհի և երգչուհի Անխելիկա Ռիվերան ու Բութանի թագավորի կինը՝ Ջեցուն Պեման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: