Հայերեն   English   Русский  

​Տղամարդը պնդում է, որ ինքը 2048 թվականից է և եկել է մարդկությանը զգուշացնելու


  
դիտումներ: 7967

Վայոմինգցի մի տղամարդ, որը մեղադրվում է հասարակական կարգը խախտելու մեջ, ոստիկանությանը հայտնել է, որ ինքը ճամփորդել է ժամանակի միջով և 2048 թվականից հետ է եկել 2017 թվական՝ մարդկությանը այլմոլորակայինների վերահաս ներխուժման մասին զգուշացնելու:

Նա ոստիկաններին ասել է, որ այլմոլորակայինները Երկիր կգան հաջորդ տարի և մարդկությանը պետք է որքան հնարավոր է շուտ փրկել: Նա «այլմոլորակայինների գալստյան» հստակ ամսաթիվ չի նշել:

Բրայան Ջոնսոնը հրաժարվում է խոսել բժիշկների հետ և պահանջում է նախագահի հետ հանդիպում:

Ջոնսոնը տեղեկացրել է, որ ինքը կարողացել է ժամանակի միջով ճամփորդել, քանի որ այլմոլորակայիններն իր մարմինը լցրել են ալկոհոլով: Նա պնդում է, որ իրեն ուղարկել են 2017 թվական, սակայն իրականում ինքը պետք է հասներ 2018-ին:

Ջոնսոնին հայտնաբերել էին արյան մեջ ալկոհոլի մեծ քանակությամբ և տեղափոխել Նատրոնայի շրջանային կալանավայր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: